Չի կարելի մարդկանց սադրանքի ենթարկել, այդ երեխան հանցագործ չէ․ մի խումբ մայրեր նստացույց են անում դատախազության մոտ՝ ի աջակցություն Դավիթ Մինասյանի
Կանայք ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են՝ ի աջակցություն Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի։ Մի խումբ մայրեր նստացույց են անում դատախազության մոտ։ Մարգարիտա Զարգարյանը, ով ունի Դավիթի հասակակից որդի, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Ծաղկազարդի օրն ընկերուհու հետ պետք է գնար Սուրբ Աննա եկեղեցի, հետո փոխվեց պլանները, գնացին այլ եկեղեցի, հետո իմացան, որ նման սադրանք է եղել։
«18 տարեկան երեխա է, վատառողջ, համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն և մեծահոգի, որ տարբերեն իրական հանցագործներին՝ սովորական մարդկանցից, հատկապես, երբ երեխա է»,- ասաց նա՝ նշելով, որ չի ճանաչում ընտանիքին, բայց երեխա է, իր որդուն հասակակից, այդ տարիքում տղաները շատ ավելի անզուսպ ու տաքարյուն են լինում, ինչը բնական է։ Նա ընդգծեց՝ պարտավոր են տղային ազատ արձակել։
Նրա խոսքով՝ չի կարելի մարդկանց սադրանքի ենթարկել, այդ երեխան հանցագործ չէ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































