Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 2025թ․ հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան, ապա դեկտեմբերի 17-ին երկարաձգել նրա կալանքը:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:
Հակակոռուպցիոն դատարում քննվող գործով Ղուկասյանը մեղադրվում է 1999-2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































