Մանկապարտեզներին, դպրոցներին ու, ոչ միայն, հրահանգ է իջեցվել՝ պատրաստել Քաղաքացու օրվան նվիրված տեսահոլովակ և տեղադրել ՖԲ էջում
ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, նշում է Քաղաքացու օրը: Ու եթե անմիջապես «թավշյա» հեղափոխության ժամանակ ու անմիջապես հետհեղափոխական շրջանում քաղհասարակությունը էյֆորիայի ազդեցության ներքո ցնծությամբ նշում էր այդ օրը, ապա այդ օրերից մինչ օրս արդեն, ինչպես ասում են, շատ գետեր են հոսել:
Ոչինչ այլևս այն չէ, ու քաղաքացու օրվա համար էլ, նույն այդ քաղաքացիները վաղուց արդեն սիրտ ու հավես չունեն: Իհարկե, խոսքը նրանց մասին է, ովքեր տիապետում են իրավիճակին ու հասկանում, թե Փաշինյանն ուր է տանում երկիրը:
Իսկ իշխող ռեժիմը՝ իր բարեկամ-խնամի-սանիկ մակարդակով, հաստատ օրը «կանմահացնի»: Դե, ի վերջո, դա նրանց համար այն օրն է, երբ փողոցից հանկարծ հայտնվեցին ղեկավարի աթոռին:
Ու քանի որ Նիկոլն ինքը քաջ գիտակցում է, որ այս օրն այլևս չեն հավաքվի իր ակնկալած քանակով մարդիկ, ուստի փորձում է այնպես անել, որ գոնե ցույց տա, որ իբր բոլորն ուրախ են այդ տոնի առիթով ու այդ օրն իրենցն են համարում:
Օգտագործելով իր լծակները՝ Փաշինյանը հարվածում է թույլ օղակների:
Օրինակ՝ մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններին ու, ոչ միայն նրանց, նա հրահանգ է իջեցրել, որ պարտադիր պատրաստեն Քաղաքացու օրվան նվիրված տեսահոլովակներ և տեղադրեն իրենց պաշտոնական սոցհարթակներում:
Դրանցից մի քանիսն էլ նա արդեն իր էջում է տեղադրել, հավանաբար փորձելով ցույց տալ, թե՝ տեսեք, մարդիկ ուրախ են այդ օրվան ու անգամ մեր ապագա սերունդն է հպարտ՝ որպես ՀՀ քաղաքացի:
Իսկ խորովածային փարթին ու համերգային ծրագիրն էլ ամեն ինչ իր տեղը կգցի, ու խելագար խրախճանքի մեջ հառաչանքները կխլանան:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































