Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե Ավինյանի` քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով
Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը Գոհար դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի` քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով։
Նա, այս առնչությամբ, Facebook–ի իր էջում գրել է. «Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոաննիսյանի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը: Իրադարձություն 1. Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։
Իրադարձություն 2. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն տեսանյութեր, PR և լիակատար լռություն իրավապահների կողմից։ Հարց 1 – Արդյո՞ք Ավինյանին գաղտնալսել են։ Հարց 2 – Ինչու՞ սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ։ Հարց 3 – Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ»:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































