«Դատավոր Էդգար Հովհաննիսյանը, որը նաև ԲԴԽ անդամ է, հերթական անգամ ապացուցեց իր կողմնակալ լինելը և Արման Սարոյանի ցանկությունները կատարելը»։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝  անդրադառնալով Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդից Գարեգին Երկրորդի տնօրինությամբ ազատվելուց հետո կատարած գործողություններին։

Նա նշեց, որ այս ընթացքում իրեն ակնհայտ ապօինի է պահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, այս ընթացքում նրանք սպասարկել են Արման Սարոյանի քմահաճույքները։

«Դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահույթամբ, ըստ էությամբ, համարել է, որ սա աշխատանքային վեճ է, նման հայցի ապահովման միջոց է կիրառել։

Դատարանը վատ վիճակ է ստեղծել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու համար։ Արման Սարոյանը, որը նաև չի հանդիսանում հոգևորական, կարգալույծ է հռչակվել, այսօր բանկային հաշիվներից գործարքներ է կատարում՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երբ որ նրան զրկել էր պաշտոնից, դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում։ Հարկադիր կատարողը, կատարողական վարույթի  օրենքի կամայական մեկնաբանությամբ,  լիազորել է Արման Սարոյնաին, որպեսզի  նա բանկում գործարք կատարի։ Այսինքն հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղը, նման լիազորություն տվել։ Եվ այսօր Արման Սարոյանն այդ բանկային հաշիվներին հասանելիությունի ունի, կատարում է գործարքներ և տնօրինում է՝ չունենալով դրա իրավունքը։ 

Ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ նա հաշիվներից հանել է, և այդ հաշիվներին բազմաթիվ դրամական միջոցներ կան, մտածում ենք՝ կարող է վատնել։

Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել, դատարանը մերժել է»»,- մանրամասնեց Ա. Զոհրաբյանը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ