HelpCourt վարկանիշավորման համակարգում այս պահի դրությամբ դրական վարկանիշ ունեն ընդամենը 3 քաղաքական ուժ, մինչդեռ մնացած 16 ուժերը ունեն բացասական վարկանիշ։

Ի դեպ, HelpCourt-ում փաստաբանները, գնահատելով այս կամ այն քաղաքական ուժին, ոչ թե արտահայտում են իրենց քաղաքական վերջնական դիրքորումները, այլ հանրությանը փոխանցում են իրենց կարծիքը՝ այն մասին, թե որ ուժի (ուժերի) հաղթանակի դեպքում դատարանները կլինեն առավել անկախ, իսկ իրավունքի գերակայությունն՝ առավել ապահովված։

Հենց այս տրամաբանությամբ էլ յուրաքանչյուր փաստաբան կարող է գնահատել (դրական, բացասական) մեկից ավելի քաղաքական ուժերի։

Քաղաքական ուժերի վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և կավարտվի հունիսի 2-ին, ժամը 15:00-ին։

Արդյունքներին կարող եք ծանոթանալ, սեղմելով հղումի վրա:


https://helpcourt.am/type/political/?fbclid=IwY2xjawR35RBleHRuA2FlbQIxMABicmlkETFWaER1T0dBVG40aUdZZklwc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHjqpxU_ji175nXaNfjcir6sj39m4sXEnAFEenamAwsQyeV6QK42DPJp9-MyG_aem_WFWQAIdlaRTGrquYSpI34w

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ