Ես պարոն Վարդևանյանին վիրավորելու միտում չեմ ունեցել. Հովակիմյանը՝ ՍԴ-ում վեճի մասին
Ես պարոն Վարդևանյանին վիրավորելու միտում չեմ ունեցել, խնդիրը պարզվեց։ Ես պարոն Վարդևանյանին ասել եմ, որ վիրավորելու միտում չեմ ունեցել, նա էլ ԿԸՀ-ի մասին իր ասածները հետ վերցրեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով երեկ ՍԴ-ում իր և Արամ Վարդևանյանի վիճաբանությանը։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ում վիճաբանություն է եղել։ ԿԸՀ նախագահը Վարդևանյանին ասել էր՝ «Ինձ մոտ Ձեզ պես դերասանական բաներ չի ստացվում», ինչին արձագանքելով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասել էր՝ «Ձեր մոտ դերասանական չէ, կեղծարարական էլ է ստացվում»։
Հովակիմյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև իր հասցեին քննադատություններին, մասնավորապես, ամեն անգամ ՍԴ-ից դուրս գալուց հետո քաղաքացիների պախարակմանը և նշեց, որ պաշտպանում է նաև այն քաղաքացիների շահերը, ովքեր իրեն վիրավորում և սպառնում են։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































