Կատարի և Պակիստանի միջնորդները Դոհայում առանձին հանդիպումներ են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում դրական առաջընթաց է գրանցվել։

Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության՝ այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։ Հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունից հետո։

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, մեկնաբանելով Դոհայի բանակցությունները, հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև կստեղծվի  հաղորդակցման խումբ՝ հուշագրի ստորագրման համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ