Այն, որ ընդդիմադիր ուժերը գնալու են մանդատները վերցնելու ճանապարհով, ավելի քան ակնհայտ էր
Այն, որ ընդդիմադիր ուժերը գնալու են մանդատները վերցնելու ճանապարհով, ավելի քան ակնհայտ էր։ Մի անգամ նշել էի, որ այս ընդդիմության ընտրողը չեմ, ուստի զերծ կմնամ այդ հարցում հանրային դաշտում կարծիք հայտնելուց։ Բայց շատ կուզեմ, որ խորհրդարան չմտնեն այնպիսի մարդիկ, որոնք հետո կանցնեն «Քանդենք պետությունը» կուսակցության կողմը՝ օգնելով այդ թիմին քանդել հայկական պետությունը։
Մեկ էլ մի մասնագիտական հորդոր ու պահանջ ընդդիմադիրներին՝ խորհրդարանում Ադրբեջանի զավթողական ծրագրերի մասին, որ խոսելու լինեք, այլևս չկիրառեք «300,000 ադրբեջանցիների վերադարձ» ադրբեջանական տերմինաբանությունը, տվեք քաղաքական հստակ գնահատական՝ դա զավթողականությունն է։
Անկեղծ ասեմ՝ այդքան նյարդեր չունեմ, որ դաշտում պայքարեմ թե՛ Ադրբեջանի զավթողական խոսույթների, թե՛ դրա օգտին փաստաբանության անող իշխանության, թե՛ դրանք սխալ մեկնաբանող ընդդիմության դեմ, ուստի ուշադիր եղեք, թե ինչ տերմիններ եք կիրառում:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































