Երկու առաջնորդների զրույցի մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Նեթանյահուի և նախագահ Թրամփի միջև շարունակական երկխոսության շրջանակներում այսօր երեկոյան տեղի է ունեցել ևս մեկ հեռախոսազրույց, որի ընթացքում նրանք պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև համակարգումը տարբեր ուղղություններով։

Նախագահ Թրամփը վարչապետին տեղեկացրել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի գործողությունների մասին։

Վարչապետն իր հերթին մտահոգություն է հայտնել Էրդողանի և նրա համախոհների կողմից Իսրայել պետության գոյության վերաբերյալ արված կտրուկ հայտարարությունների կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիներ պահպանելու անհրաժեշտությունը», – ասված է Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ