Անվերջ կարելի է անել երեք բան.

- հայհոյել իշխանություններին,

- քննադատել ընդդիմությանը,

- արթնացումի կոչել ժողովրդին:

Այն, ինչ անում է հանրության մի զգալի հատվածն արդեն ութ տարի և երեք ամիս:

Զուր ջանքեր: Պատկերավոր ասած՝ սիզիփոսյան անարդյունք չարչարանք:

Հանրագումարում՝

- իշխանությունն ամրացրել է դիրքերը,

- ընդդիմությունը վերադիրքավորվում է,

- ժողովուրդը հիմնավորապես քնած է:

Բա հետո՞: Ի՞նչ է մնում անելու հանրության այն զգալի հատվածին, որ զզվելու չափ հոգնել է հայհոյանքից էլ, քննադատությունից էլ, պաթոսածեղդ քարոզչութունից էլ: Կարող է շարունակել ևս ութ տարի անել երեք բան, որոնցից, ասում են, դժվար է հոգնել. նայել հոսող ջրին, բոցկլտացող կրակին ու քնած երեխային: Ընդ որում, նայել՝ ոչ թե գեղագիտորեն ներշնչվելու համար, այլ լավատեսորեն ակնկալելով, որ հոսող ջուրը մի օր ափ կհանի այն, ինչ մնացել է իշխանությունից, ընդդիմությունը, առասպելական փյունիկ թռչունի պես, նորովի կհառնի մոխիրներից, մանկան նման անխռով քնած ժողովուրդն էլ մի հեքիաթային օր վերջապես կարթնանա՝ լրիվ հասունացած:

Իրոք հեքիաթի պես ստացվեց: Թեև, «անկեղծ ասած, հեքիաթներից ես հոգնել եմ»:

Հետաքրքիր է՝ Սևակը ողջ լիներ, ի՞նչ էր գրելու հիմա, ի՞նչ Զանգ էր հնչեցնելու, ու, եթե հնչեցներ, լսող լինելու՞ էր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ