Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Ահլին» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ալ Դիրիյահին»։

Հյուրերի հաղթական գոլը 25-րդ րոպեին խփեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։

26-ամյա ֆուտբոլիստն առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում նոր ակումբում։

Հայ կիսապաշտպանը վերջերս է 21,9 միլիոն եվրոյով «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ Ահլի»։

Սպերցյանը «Ալ Դիրիյահի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել` ստանալով հատուկ մրցանակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ