Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը կորցրել է MQ-9 Reaper անօդաչուների առնվազն մեկ քառորդը․ WP
ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր կորցրել են առնվազն 45 MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, ինչը կազմում է ամերիկացի զինվորականների ունեցած այդպիսի սարքերի պարկի մոտ մեկ քառորդը, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի երեք պաշտոնյայի։
Մեկ MQ-9 Reaper-ի արժեքը, կախված համալրումից, գնահատվում է 30–50 միլիոն դոլար։ Այսպիսով, կորցրած անօդաչուների հնարավոր արժեքը գերազանցում է 1,3 միլիրադ դոլարը։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն ակտիվորեն օգտագործում են MQ-9-ը հետախուզության և հարվածներ հասցնելու համար, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի շրջանում։ Միաժամանակ համեմատաբար դանդաղ արագությունն ու փոքր բարձրության վրա թռիչքներն անօդաչուները խոցելի են դարձնում իրանական ուժերի և Իրանի հետ կապված կազմավորումների համար։
Կորցրած բոլոր սարքերը չէ, որ խոցվել են։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ MQ-9-ների որոշ մասը կործանվել է, երբ օպերատորները կորցրել են կապը անօդաչուների հետ։
Պատերազմի սկսվելուց առաջ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ունեին մոտ 165 MQ-9 Reaper, ևս մոտ 20 նման սարք ծովային հետևակի կորպուսի սպառազինության մեջ էր։ Մայիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Դևիդ Թեյբորը Սենատին հայտնել էր, որ ռազմաօդային ուժերի տրամադրության տակ գտնվող Reaper-ների թիվը կրճատվել է՝ հասնելով մոտ 135 միավորի։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































