Կիևյան կամուրջը բաց է. հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից 2 շաբաթ շուտ
Կիևյան կամրջի անվտանգ շահագործմանն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի և հետիոտնային հատվածները, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։
Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































