Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալների՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնություն և պաշտպանվել բարձր ջերմաստիճանի ու արևի երկարատև ազդեցությունից։
Հիշեցում.
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է։
Հագուստ
Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:
Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:
Կրե՛ք արևային ակնոց։
Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր։
Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ ջրի քանակը որոշելու համար։
Հաճախ լվացեք ձեռքերը։
Հատուկ ուշադրություն դարձրեք սննդամթերքի անվտանգությանը։
Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով։
Սննդամթերքը պահե՛ք պատշաճ ջերմաստիճանային պայմաններում՝ սառնարանում։
Շոգ եղանակին սննդամթերքը մի՛ թողեք արևի ուղիղ ճառագայթների տակ կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































