Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոռեկտ չի համարում Ուկրաինային Աֆղանստանի հետ համեմատելը ԱՄՆ-ի օգնությունից կախվածության տեսակետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ասել է Ֆարիդ Զաքարիային տված հարցազրույցում:

Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե Ուկրաինան վախենում է արդյոք, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ն կարող Է նման ձևով «մենակ թողնել իրեն», Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան այնպես կախված չէ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես Աֆղանստանն էր կախված»:

«Ես վստահ եմ, որ հնարավոր չէ 5-7 օրում նվաճել այդ քանակությամբ բնակչություն ունեցող այնպիսի մեծ երկիր, ինչպիսին Ուկրաինան է»,-հավելել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ 2014 թվականին, երբ Ռուսաստանը օկուպացրեց Ղրիմը, իսկ Ուկրաինայի արևելքում սկսվեցին պատերազմական գործողություններ, «մեր կողքին ոչ ոք չէր մարտնչում, մենք չունեինք ոչ մի տեխնիկա, բացի նրանից, ինչը կար մեր և մեր զինվորականների մոտ: Ռուսաստանի Դաշնությունը «Թալիբան»-ի բանակը չէ: Այն աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկն է: Ուստի ես կարծում եմ, որ մենք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մենք առավելագույնս անկախ ենք որևիցե այլ երկրից»,-ընդգծել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Բայդենի հետ հանդիպումը համարում է «հզոր»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն