Մայրաքաղաքում սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում էՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Իսկ ահա մարզերում սեպտեմբերի 14-ին, 17-ին և 18-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն