Ֆիզգորոդոկի բնակիչներից մի քանիսին հրավիրեցին Երևանի քաղաքապետարան քննարկման
Երևանի քաղաքապետարանի առաջ բողոքի ակցիա կազմակերպած Ֆիզգորոդոկի բնակիչներից մի քանիսը հրավիրվեցին քաղաքապետարան քննարկման համար։
Մինչ այդ ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին, քանի որ նրանք փակել էին քաղաքապետարանի հարակից փողոցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Թաղամասի բնակիչները շինարարությունը համարում են ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:
Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ: