Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեմ է պատվաստման անձնագրերին՝ որպես ճանապարհորդության համար անհրաժեշտ պայմանի: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Մենք չենք ցանկանում, որ պատվաստման անձնագիրն օգտագործվի որպես ճանապարհորդելու պայման», - ընդգծել է նա: «Պատճառն այն է, որ այժմ չկա պատվաստանյութերի հավասար հասանելիություն: Դա խտրականության գործիք կլինի»:

«Սակայն ապագայում, երբ պատվաստումների ընդգրկումը մեծանա, այս հնարավորությունը կարող է դիտարկվել», - պարզաբանել է Գեբրեյեսուսը: Նա ասել է, որ կազմակերպությունն աջակցում է տարբեր երկրներին անձնագրերի ստեղծման գործում՝ բոլորի կողմից ընդունելի միատեսակ համակարգ ստեղծելու համար:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն