ԱԺ-ն երկու օրում սպառեց քառօրյայի օրակարգը
ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգը երկուօրյա քննարկումներից հետո սպառվել է։ Այսօր ԱԺ նիստը ընդմիջվեց, քանի որ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի խոսքով, նիստի օրակարգը սպառվել է։
Նիստը կշարունակվի ժամը 16։30-ից․ նախատեսված է կառավարության հետ հարցուպատասխան։
Հիշեցնենք, որ այս նստաշրջանի օրակարգում երեք հարց էր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում։
Սեպտեմբերի 14-ի նիստում 66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարիամ Գալստյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդեւյանը 80 կողմ ձայնով։