Ինչ խնդիրներ ունեն տեղահանված ընտանիքները: Նրանց որ մասն է հաստատվել Արցախում և որ մասն է այս պահին ապաստան գտել Հայաստանի Հանրապետությունում: Եկամտի ինչ աղբյուրներ ունեն նրանք, որոնք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ Ազգային վիճակագրական ծառայությունն այս և բազմաթիվ այլ հարցերի շրջանակներում ուսումնասիրություն է իրականացրել: Արդեն իմի են բերվել արդյունքները:

Արցախի ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանն ասում է, որ հետազոտվել է 986 տնային տնտեսություն, որից 408-ը՝ քաղաքային բնակավայրերից։ Հետազոտված տնային տնտեսությունների 51,6 տոկոսը մնացել է Արցախում, 48,4 տոկոսը տեղափոխվել է ՀՀ, գլխավորապես վերաբնակեցվել են քաղաքային բնակավայրերում։

Ներկայացված տվյալներով, հարցված տնային տնտեսությունները 15,7 միլիարդ դրամի չափով կորցրած առանձնատներ ու բնակարաններ ունեն,  5 միլիարդ դրամի չափով՝  կահույք, 1,9 միլիարդ դրամի չափով՝ տնտեսական նշանուկության օբյեկտներ, 1,6 միլիարդ դրամի չափով՝ հողակտորներ, 1,3 միլիարդ դրամի չափով՝ մարդատար մեքենաներ։

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն