Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարահանվել են։ 

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Նույն օրը նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպում։

Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն