Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի եւ Արցախի կառավարություններից։ Իշխանությունները մենակ ասում են՝ եկեք Արցախ, միայն խոսքեր ու վերջ ։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:

«Ռուսներն ասում են՝ ճիշտ է, Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց Թուրքիան մեզ համար շատ կարեւոր  գործընկեր է: Սա նշանակում է, որ ռուսները մեզ համար էական բան չեն անելու: Բացի այդ, եթե ռուսների մոտեցումն անկեղծ է, իրենք երեքով պատասխանատու են Արցախի համար, ինչու է այսօր իր չափով խոչընդոտում, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ներկա լինենեն, ինչու է խոչնդոտում Մինսկի խմբի համանախագահությանը։ Կարծում եմ, որ պետք է  Արցախը ճանաչվի Հայաստանի մաս, իսկ ահա  եթե խանգարող քաղաքականություն կա, ճանաչեն Արցախն անկախ: Միջազգային խաղաղապահներ տեղակայեն, ոչ թե միայն ռուսական, որովհետեւ ռուսականը միակողմանի է եւ իրենց քաղաքական նկատառումներից ելնելով շատ հաճախ մեր շահերը ստորադասում են Թուրքիայի հետ իրենց բարեկամությանը, ինչի մասին արդեն ասացի»,- ասաց նա։

«Իրականում էս քանի տարիների ընթացքում ընդամենը ցանկություն ու կամք էր պետք Արցախը անկախ ճանաչելու կամ Հայաստանին միացնելու համար, հենց այդ ցանկությունն է, կարծում եմ, բացակայել»,- հավելեց հասարակական կազմակերպության ղեկավարը։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն