Դա առանձին թեմա է. Դումանյանը՝ Ծառուկյանի՝ կառավարության հրաժարականի երբեմնի պահանջի մասին
Մենք գտնվում ենք Օլիմպավան հրաշալի կառույցում, պիտի խոսենք էս հրաշք կառույցի մասին։ Տեսեք` ինչ կառույց է, որտեղ մեր սպորտսմենները պետք է զարգանան, գնան առաջ։ Սրանից լավ համագործակցությո՞ւն։
Այս մասին քիչ առաջ Օլիմպավանում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ-ի ու Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի համագործակցության վերաբերյալ լրագրողների դիտարկումներին։
Հիշեցնենք՝ Օլիմպավանում քիչ առաջ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև:
Լրագրողի ճշտող հարցին, թե խոսքը այն Ծառուկյանի՞ մասին է, որը պահանջում էր կառավարության 100 տոկոսի հրաժարականը, Դումանյանն ասաց.
«Դա առանձին թեմա է։ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Օլիմպավանը մոտ 7500 քմ մակերեսով օլիմպիական մարզաբազա է, որը կարող է իր հարկի տակ ընդունել ավելի քան 350 մարդու, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով»։
Hraparak.am