Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզից 2020 թվականի Արցախյան պատերազմում թշնամու դեմ մարտնչած և ծառայությունից վերադարձած մի խումբ զինծառայողներ: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներով հետմահու պարգևատրվել են նաև նույն պատերազմում հերոսաբար զոհված մի շարք հայորդիներ: Մեդալները զինծառայողներին և նրանց հարազատներին են հանձնել Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ: Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը Ներքին Գետաշեն համայնքում պատերազմից վերադարձած Արմեն Արամի Աբգարյանին շնորհված հուշամեդալը, հասցեատիրոջ բացակայության պատճառով, հանձնել է նրա կրտսեր եղբորը՝ ապագա զինվոր Արտյոմին: Պարգևներ են հանձնվել նաև Սևանի տարածաշրջանի համայնքներից պատերազմին մասնակցած 10 զինծառայողների, որոնցից մեկին՝ հետմահու: 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն