Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը սեպտեմբերի 20-ին աշխատելու է արտաժամյա՝ արյան բանկի համալրման նպատակով։

Նշվում է, որ  որ այս պահին խիստ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն՝ առանց բացառության։ Ինչպես հիշում ենք, հոկտեմբերի 1-ին ընդառաջ Հայաստանում զանգվածային պատվաստումներ են ընթանում և ընդունված կարծիք կա, որ պատվաստվածները չեն կարող արյան և սերմնահեղուկի դոնորներ լինել։

«Հրապարակը» զանգահարեց արյունաբանական կենտրոն և հետաքրքրվեց՝ արդյոք կարո՞ղ է պատվաստված անձը արյան դոնոր հանդիսանալ։ Սրան հետևեց կարճ պաուզա, ապա աշխատակցուհին հետաքրքրվեց, թե քանի՞ օր առաջ ենք պատվաստվել։

«3 օր»,-պատասխանից հետո հեռախոսին պատասխանած կենտրոնի աշխատակիցն ավելի շփոթվեց ու ասաց, որ երևի թե չենք կարող հանձնել։

Զրուցեցինք մի արյունաբանի հետ,որը հայտնեց, որ հենց այդ հարցով երեկ հարցում են արել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն և սպասում են պատասխանի, թե քանի օր անց է հնարավոր։

ԱՆ ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը «Հրապարակին» հայտնեց, որ ժամկետների խնդիր չկա։

«Քովիդի հետ կապված ոչ մի խնդիր չկա, որովհետև իրենք կենդանի վակցինա չեն և ոչ մի խնդիր չկա, պարզապես զուտ մարդու առողջության հետ կապված, եթե առողջությունը ներում է,ոչ մի խնդիր չունի չհանձնելու»։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն