«Մենք երկրի ղեկավար ու ԱԳՆ չունենք, դրա համար էլ Ալիևին Սարգսյանն է պորտատեղադրում»․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Մենք երկրի ղեկավար ու ԱԳՆ չունենք։
     Դրա համար էլ Ալիևին Սարգսյանն է պորտատեղադրում։ 
     Դրա համար էլ Իրանի ԱԳ նախարարն է խոսում տարածաշրջանում մեր շահերից։
     Դրա համար էլ Եվրոպայում հայկական շահը մենք ենք առաջ տանում և ադրբեջանական պատգամավորներին ու փորձագետներին մենք ենք հակադարձում։
     Հ.Գ. Չէ՛, շնորհակալություն ասել պետք չէ, մեր պարտքն ու առաքելությունն է դա։ Բավական կլինի չխանգարելը, էլ չասեմ ապուշություններ չմոգոնելը»։
Mamul.am
                                
                                                                    





















