Պատերազմի առաջին օրը պատուհասը ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը պատրաստ ա զոհվել հանուն հայրենիքի։ Ո՞ր դեպքում կարող ա պետության ղեկավարը պատերազմի ժամանակ զոհվել, եթե նա չի կարող գնալ մարտի դաշտ։ Խելահեղ տարբերակը, որ թշնամին իմանա նրա գտնվելու վայրն ու խոցի, սա չհաշված՝ մի դեպքում․ եթե պարտություն կրի ու ինքնասպան լինի։ Սա չարեց։

Ամբողջ ընթացքում ձախողեց բոլոր հարցերում՝ դիվանագիտականից մինչև ռազմական։ Ռուսաստանից խաղաղապահներ չէր ուզում, հետո մուրում էր ու հիմա էլ մուրում ա օգնություն ու չի ստանում, կանոնավոր բանակը վերածեց անհասկանալի ջոկատների, տնից բռոնի ժիլետ ու կասկա վերցրեք, եկեք կռվեք, հազարավոր կիլոմետրերի հեռվում սփյուռքի թասիբը եռում ա, Հայաստանում թասիբը չի եռում, ձեր ամուսիններին թասիբի գցեք, թող առանց բռոնի ժիլետ գնան անպաշտպան օդի տակ բեկորային վնասվածքներից զոհվեն, մնան դաշտում տարիներով։ 

Կապիտուլյացիան ստորագրեց, օրերով չգիտես որ պադվալներից վախենում էր դուրս գալ նույնիսկ թիկնազորով ու բռոն մեքենայով, մտան Կառավարության շենքի դրոշն էլ ոտի տակ տվին, կառավարական ամառանոցներն էլ, Ազգային Ժողովն էլ, Պետությունը ոտի տակ տվին, նա պադվալում վրեժից էր խոսում՝ ինքնասպան լինելու ու արժանապատվության նշույլ ցուցաբերելով՝ գետինը մտնելու փոխարեն։ Ընտրություններից առաջ սեփական որդուն էր տալիս գերիների դիմաց, գերիներին համարում էր որպես հայրենիքի էնպիսի նվիրյալներ, որ ասում էր՝ նրանք չեն ների, որ իրենց վերադարձնելու համար ինչ-որ զիջումների գնանք։ Ընտրություններից ընդամենը ամիսներ անց լրիվ այլ տոնով այլ կարծիք՝ նույն գերիների մասին։

Շուշիի համար ասում էր՝ Օնիկ Գասպարյանը դեռ պետք ա պատասխան տա, Վանեցյանի ջոկատը փախել ա, Ծառուկյանի ջոկատը չի գնացել, դրա համար ա ընկել Շուշին, իսկ մի հարցի պատասխան չկա․ իսկ ո՞ր դիրքն էր պահում ՔՊ-ի ջոկատը, ովքե՞ր էին էդ ջոկատում։ Թե՞ ՔՊ-ն սփյուռքում չէր, դրա համար թասիբը չէր եռում, ընդամենը կանաչ շորերով նկարվում էին։

Սիմոնյան Ալենը պատերազմի ամբողջ ընթացքում տասնյակ ստատուսներ ա գրել՝ դուխով, դախազ, սիրտս վկայում ա, որ լավ լուր ենք լսելու և այլն։ Կանաչ շոր էր հագել, ինչ որ զենք ձեռքը՝ ծառերի ֆոնին նկարվել էր, մեկը տվել ա՞ պարզաբանում՝ էդ որտեղ էր էդ զենքով, ի՞նչ էր անում ժպիտը դեմքին, ո՞ր դիրքն էր պահում, ո՞ր ջոկատով։ Իսկ պատուհասի լեզվով ասած՝ օդում լուրեր էին շրջանառվում, որ կապիտուլյացիայից հետո Մոսկվայից չէր վերադառնում՝ չգիտես ինչի։ Մինչև ընտրությունները գերիների խմբեր վերադառնալիս գրում էր՝ փառք Աստծո, մեր գերիները կվերադառնան, բարի վերադարձ տղերք և այլն։ Մեր գերիներն էին ու բարի վերադարձ, որովհետև ընտրություններից առաջ էր, իսկ հիմա՝ իր համար գերիները չկան, դասալիքներ են՝ առանց քննության, առանց հանգամանքներն իմանալու և հրապարակելու։ Դասալիքներ են, չկան։ 

Առանց թիկնապահների նույնիսկ սեփական աշխատավայրում շրջելու համարձակություն չունեցող այս մարդիկ առանց որևէ քննության դասալիք ու դավաճան են հայտարարում 18-20 տարեկան տղերքի, որոնք առանց հակաօդային պաշտպանության, առանց բռոնի ժիլետ ամիսուկես կռվել են՝ աչքների առաջ ունենալով իրենց ընկերների կտոր-կտոր էղած մարմինները, հետո կապիտուլյանտի ստորագրությամբ հանձնվել են հողերի հետ՝ շրջափակման մեջ, ոմանք գուցե վիրավոր, գուցե գիտակցությունը կորցրած, գուցե վախից մոլորված, կանտուզիա ստացած, շրջափակման մեջ սոված-ծարավ ցուրտ անտառներում կիսամեռ հայտնվել են գերության մեջ, ու հիմա պարզվում ա՝ իրանք չկան, իրանք՝ էն հայրենիքի նվիրյալները, որոնք ընդամենը 6 ամիս առաջ պատրաստ էին 1-2 ամիս էլ խոշտանգվել, նվաստացվել, սպանվել գերության մեջ, միայն թե իրենց հայրենիքի զիջումների գնով չազատվեին։ Այ իրանք հիմա չկան։ 

Եթե իրենք էդ արժեհամակարգի կրողն էին, պետության էդ նվիրյալներն էին, ինչպես ներկայացվում էին ընդամենը ամիսներ առաջ, ուրեմն իրենք հիմա չկան, իհարկե չկան, եթե չկա էն պետությունը, որի համար իրենք պատրաստ էին խոշտանգվելով սպանվել։ Իսկ պետությունը չկա, եթե սրանց ձեռքում ա, դրանում վաղուց արդեն համոզվել պետք չի, սրանք դա վաղուց ապացուցել են ու ամեն օր էդ մասին հիշեցնում են մեզ, ամեն օր՝ առանց հոգնելու։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն