Հյուսիսային և Հարավային Կորեաները սկզբունքորեն համաձայն են հայտարարել Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին. Հրվ. Կորեայի նախագահ
Հյուսիսային և Հարավային Կորեաները, ԱՄՆ-ն և Չինաստանը սկզբունքորեն համաձայն են հայտարարել Կորեական պատերազմի (1950-1953) պաշտոնական ավարտի մասին, որն ավարտվել է զինադադարով, ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։
Սակայն բանակցությունները դեռ չեն սկսել Հյուսիսային Կորեայի պահանջների պատճառով, հավելել է նա, գրում է BBC-ն:
Կորեական պատերազմը, որը տևել է 1950-1953 թվականները, թերակղզին բաժանել է երկու մասի։ Հյուսիսային և Հարավային Կորեաները, աջակցվելով համապատասխանաբար Չինաստանի և ԱՄՆ-ի կողմից, տեխնիկապես պատերազմական վիճակում են և լարված հարաբերությունների մեջ:
Հյուսիսի հետ հարաբերությունները դարձնելով իր նախագահության հիմնաքարը, Մունը երկար ժամանակ հանդես է եկել հակամարտության ավարտի պաշտոնական հայտարարության օգտին: Սակայն դիտորդները կարծում են, որ դրան հասնելը շատ դժվար կլինի։
Սեպտեմբերին Կիմ Յո Ջոնը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, հայտնել է, որ իր երկիրը կարող է բաց լինել բանակցությունների համար, բայց միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի իրենց դեմ «թշնամական քաղաքականությունից»:
Հյուսիսային Կորեան մշտապես դեմ է Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի ներկայությանը: Սակայն ԱՄՆ-ը բազմիցս ասել է, որ Հյուսիսային Կորեան նախ պետք է հրաժարվի իր միջուկային զենքից՝ նախքան որևէ պատժամիջոցների չեղարկում:
Երկուշաբթի Մունն ասել է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է այս պահանջը ներկայացնել որպես քննարկումների նախապայման։
«Դրա պատճառով մենք չենք կարողանում նստել հռչակագրի շուրջ քննարկման կամ բանակցելու... հուսով ենք, որ բանակցությունները կսկսվեն»,- ասել է նա։
Հարավային Կորեայի առաջնորդը նախկինում պնդում էր, որ պատերազմի ավարտի մասին պաշտոնական հայտարարությունը կխրախուսի Հյուսիսային Կորեային հրաժարվել իր միջուկային զենքից:
Tert.am