Արևմտյան լրատվամիջոցներում ուկրաինական ճգնաժամի թեմայի ուռճացումը պետք է թուլացներ Ռուսաստանի դիրքերը համաշխարհային ասպարեզում, սակայն փոխարենը ՌԴ-ն հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Նյու Յորքի հումանիտար գիտությունների և արտաքին հարցերի քոլեջի պրոֆեսոր Ուոլտեր Ռասել Միդի վերլուծությունը, որը հրապարակվել է The Wall Street Journal-ում:

Անդրադառնալով ԱՄՆ-ում և Եվրոպայում հակառուսական տեղեկատվական արշավի խնդրին՝ պրոֆեսորը միաժամանակ մի քանի պատճառներ է առանձնացրել, որոնք թույլ են տալիս Մոսկվային շահել «մեդիահիստերիայից»:

Տեղեկատվական հարձակման առաջին անսպասելի ազդեցությունը ռուսական հանրության միավորումն է հավաքական Արևմուտքի դեմ: Միդի կարծիքով՝ ռուսներն ավելի շատ են հետաքրքրվում Ուկրաինայում ստեղծված իրադրությամբ, քան Չինաստանի բնակիչներն ուշադրություն են դարձնում Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակին: Փորձագետի կարծիքով՝ այդ իսկ պատճառով ՌԴ բնակիչների մեծամասնությունն աջակցում է Կրեմլի դիրքորոշմանը Դոնբասի հարցով:

Երկրորդ կարևոր գործոնը նա նշել է Մոսկվայի հանդեպ աճող ուշադրությունը միջազգային մասշտաբում: Հրապարակման հեղինակը վստահ է, որ ԶԼՄ-ները չափազանց շատ են թեժացրել լսարանի սպասումներն այս թեմայի շուրջ ցանկացած տեղեկատվությունից:

Միևնույն ժամանակ Մոսկվայի ակտիվությունը Արևմուտքի ագրեսիվ քարոզչության ֆոնին շատ այլ աշխարհաքաղաքական խաղացողների է գրավում, ինչը Վաշինգտոնին անհարմար իրավիճակի մեջ է դնում: Որպես օրինակ ամերիկացին բերել է ռուս-հնդկական բանակցությունները C-400 համարկարգեր գնելու հարցում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն