Ասում են կորոնավիրուսը և նիկոլավիրուսը իրար շատ նման են։ Երկուսն էլ մահեր են բերում, երկուսն էլ տնտեսությունն են քայքայում։ Այս մասին «Պատիվ ունեմ»  դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։

«Բայց շատ կարևոր մի բան կա։ Եթե նայենք՝ գրաֆիկներն ու ռեյտինգները, թե՛ նիկոլավիրուսը, թե՛ կորոնավիրուսը սկսել են վերանալ, հասնել 0-ի։ Ես համոզված եմ, որ մենք միասին հաղթահարելու ենք այդ երկու բացիլներին և ձևավորենք այնպիսի իշխանություն, որը գիտի, թե ինչ է պետությունը, գիտի ժողովրդի դարդուցավը և գիտի ինչպես պետք է երկիրը հանի ծանր իրավիճակից»,- ասաց Վանեցյանը։

Վանեցյանը կոչ արեց, հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և ընտրել  «Պատիվ ունեմ» դաշինքին, որը ի զորու է երկիրը հանել ստեղծված ծանր իրավիճակից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն