ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հունիսի 16-ին հայտարարել է այն մասին, որ մտադիր է սենատորների քննարկմանը ներկայացնել Իրաքում ռազմական ուժի կիրառման թույլտվությունը չեղարկելու վերաբերյալ օրինագիծը: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը։

Սենատորների կարծիքով, որոնք պաշտպանում են այդ որոշումը, դա անհրաժեշտ է նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակելու համար:

Շումերը նշել է, որ թույլտվությունը, որը տրվել է 2002 թվականին, այլեւս չի պահանջվում 2021 թվականին, քանի որ պատերազմն Իրաքում ավարտվել է գրեթե տասը տարի առաջ: Նա պարզաբանել է, որ նոր փաստաթուղթը թույլ կտա չթույլատրել նախագահի կողմից «ռազմական արկածախնդրության արդարացման» հնարավորությունը:

Որպես օրինակ սենատորը բերել է 2020 թվականին իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիին հրթիռով գնդակոծելու մասին կարգադրությունը: Այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել գրոհին՝ հենվելով 2002 թվականի թույլտվության վրա:

Սպիտակ տանը նույնպես պաշտպանել են օրինագիծը, ընդգծելով, որ այդ նորման չի ազդի ԱՄՆ-ի ներկայիս ռազմական գործողությունների վրա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավելել է, որ ինքը պատրաստ է Կոնգրեսի հետ աշխատել ռազմական ուժի կիրառան հնացած թույլտվությունները փոխելու վրա: ԱՄՆ-ի նախագահը համաձայն է թողնել այն լիազորությունները, որոնք թույլ կտան քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչական սպառնալիքներից:

Նաեւ օրենսդիրների մի մասը կարծում է, որ հարկավոր է վերանայել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ 2001 թվականի բանաձեւը, որն ընդունվել է սեպտեմբերի 11-ի գրոհից հետո, եւ չեղարկել Իրաքում ուժի կիրառման 1991 թվականի թույլտվությունը, որը պահպանումէ ուժը:՝

Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումն ընդունվել է2011 թվականին: ԱՄՆ-ի բանակի վերջին ավտոշարասյունը երկրի տարածքը Քուվեյթի հետ սահմանով լքել է այդ նույն թվականի լույս դեկտեմբերի 18-ի գիշերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն