Ապրանք ենք տնկել, ջրերի փողը տվել, ենք ջուր չկա. գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը
Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ գյուղացիները փակել են ճանապարհը եւ պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։
Գյուղացիները նշում են՝ մինչև մարզպետը չգա, ճանապարհը չեն բացելու։
Գյուղացիների խոսքով` առուները չորացել են, բերքը չորանում է․«Ապրանք ենք տնկել, ջրերի փողը տվել, ենք ջուր չկա, որ ջրենք: Մարզպետը թող աթոռից կտրվի, հելնի, գա ստեղ, հարցը լուծի»։
Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհները, գյուղացիները ընդդիմացան եւ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և գյուղացիների միջև։