Այսօր խոսել աթոռակռվի մասին, որ նախկինները աթոռ են ուզում, առավել քան ծիծաղելի թեզ է։ Դա գործող իշխանության պաշտպանության զրահն է՝ իրեն դեռ հավատացողներին շարժման մեջ դնելու համար։ Այսօր եթե վարչապետի աթոռը փողոցում գցած էլ լինի, ոչ ոք չի վերցնի։ Նախ աթոռն արդեն այնքան է պետական, օրենքի նշաձողից իջեցվել, որ ցանկացած տեղից զարթնողը, ցանկացած առաջին քայլ անողը տեղից կարող է գոռալ՝ ես վարչապետ եմ։ Նիկոլ Փաշինյանը հենց վարչապետ դառնալու առաջին օրն է նախագահի, վարչապետի պետական ինստիտուտը ավերել։ Վարչապետի նստավայրը մտնողի առաջին քայլը եղել է նախագահի նստավայրի տուալետից կամ այլ վայրերից լայվ մտնելը։ Ու այդ պաշտոնն էլ հավասարվել է այդ վայրի նշանակությանը համապատասխան։ 

Այսօր առավել քան բարդ իրավիճակ է։ Երկիրը օրհասական վիճակում է։ Բժշկության մեջ կա հիվանդի ծանր վիճակ ու ծայրահեղ ծանր վիճակ, երբ լինելիության, փրկության շանսը համարյա զրոյի է հավասար ու հիվանդի հարազատները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ օգտագործելով փրկության վերջին միջոցները։ Փրկության վերջին միջոցը  հրաշքն է և այդ հրաշքը Աստծո պարգև ժողովուրդն է։ 

Ժողովուրդ, Հայաստանի փրկությունը ՔՈ ձեռքերում է։ Խոսքը քո երկրի, քո տան, քո զավակի մասին է։ Խոսքը աթոռի մասին չէ, ինչպես ներարկում է քեզ գործող վարչակարգը։ Խոսքը ստամոքսի, փորի, լավ ապրելու մասին չէ։ Խոսքը վարչապետի աթոռի մասին չէ։ Հնարավոր չէ բարձրաձայնել ամեն ինչ, բայց տարբեր կետերից հնչող երկրային տնքոցներն իրենք են խռխռոոցով պատմում վիճակի օրհասական լինելու մասին։ Եվ եթե Ազատության հրապարակում այսօր կանգնելու է Սերժ Սարգսյանը, ով «հանրահավաքային մարդ չէ» , ուրեմն Հայաստանի վիճակը կրիտիկական է։ Համոզված եմ՝ նա լուռ է մնալու, այն զավակի պես, ում համար ծանր է հարազատ ծնողի մահճի առաջ որևէ բառ ասելը։ Բայց նրա ներկայությունը վտանգի ահավորության կոչնակ է, և նա չի գալիս Ազատության հրապարակ, որ վարչապետի աթոռը վերցնի։ Նորից եմ կրկնում ՝ այսօր եթե վարչապետի աթոռը փողոցում գցած էլ լինի, ոչ մեկը չի վերցնի։ Ու փառք նրան, բացի թուրքամետներից, ով համարձակություն կունենա աթոռից գցելու այն ուժին, ով գործում է թշնամու օրակարգով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն