Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա։ Նա ոչ լեգիտիմ էր 2020–ի նոյեմբերի 9–ից սկսած։ Հիմա առավելևս նա լեգիտիմ չէ ՀՀ անկախության հռչակագրի դեմ արած իր հայտարարություններով ու քայլերով։ Ալիևը կնիք դրեց այս գնահատականի վրա՝ հայտարարելով, որ Փաշինյանը հիմա հայտարարում է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» ու պատասխան չստանալով Փաշինյանից (լռությունը համաձայնության նշան է)։

Ես գիտեմ, որ Նիկոլը հեշտ չի հեռանալու։ Նրան պետք է ստիպել, որ հեռանա։ Նա ու իր նեղ խմբակն աթոռը պահելու հարցում գերմոտիվացված են։ Նիկոլենց միավորում է վախը, իշխանական լծակների միջոցով հարստանալու հնարավորությունը և համատեղ գործած հանցանքը։

Նիկոլի ձեռքերն արյունոտ են սկսած 2008–ի մարտի 1–ից մինչև ավտոշարասյան վրաերթը։ Նա արյան ծարավ ունի և միայն համաժողովրդական «ոչ»–ը կարող է կանխել արյունով հագենալու նրա հակումը։

Հայ ժողովուրդն էլ է գերմոտիվացված՝ գոյության հարց է։ Ու որպեսզի իշխանափոխությունն անցնցում ու արագ տեղի ունենա, պետք է հնարավորինս շատ մարդ դուրս գա պայքարի։ Սա այն պահն է, երբ պատշգամպներից երթերը ողջունողները, մարզերից քայլարշավով Երևան մտնողներին ավտոմեքենաներից շչակներով ողջունողները պետք է գան ու կանգնեն Ֆրանսիայի հրապարակում և իրենց «այո»–ն ասեն Հայաստանին, «այո»–ն ասեն Արցախին, «ոչ»–ն ասեն Նիկոլին։

Ոչ մի եղանակային պայման, ոչ մի այլ բան չեն կարող խանգարել մեզ լինել հրապարակում։ Չէ՞ որ սահմանին կանգնած մեր տղաները շատ ավելի ծանր պայմաններում են գտնվում. դիմացից նրանց սպառնում է թշնամին, իսկ թիկունքում ունեն թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվող իշխանություն։

Այնպես որ բոլորիցս ու յուրաքանչյուրիցս է կախված քաղաքական արդյունքը։ Կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում, ժամը 16։00–ին։

Անդրանիկ Թևանյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն