Հարյուրավոր իրանցի կանայք 40 տարվա ընթացքում առաջին անգամ Թեհրանում ներկա են եղել պրոֆեսիոնալ  տեղական ֆուտբոլի հանդիպման՝ կանանց սպորտային մարզադաշտեր հաճախելու արգելքից հետո:

Հինգ հարյուր կանանց թույլ է տրվել մուտք գործել Թեհրանի «Ազադի» մարզադաշտ՝ դիտելու Թեհրանի «Էսթեղլալ»  և Քերման քաղաքի «Սանատ Մես Քերման» ֆուտբոլային ակումբների միջև առաջնության հանդիպումը, հինգշաբթի օրը հայտնել է երկրի կիսապաշտոնական պետական ​​«Ֆարս» գործակալությունը ,տեղեկացնում է CNN-ը:

Մարզադաշտում կանանց բաժանում էին տղամարդկանցից և ներս էին մտնում հատուկ մուտքով՝ ավտոկայանատեղիով, հայտնում է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Կանանց սպորտային մարզադաշտեր հաճախելու արգելքը Իրանի կողմից գրված չէ օրենքով, սակայն ուժի մեջ է մտել 1979 թվականի իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո:

Թեև հինգշաբթին առաջին անգամն էր ավելի քան 40 տարվա ընթացքում իրանցի կին ֆուտբոլասերներին թույլատրվել է դիտել տեղական խաղ, կանայք կարողացել են ներկա գտնվել փոքր թվով ազգային խաղերի:

Այս տարի իրանցի կանանց թույլ տրվեց կիսվել շրջադարձային պահով, երբ Իրանն ապահովեց նոյեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության որակավորումը:

Դրանից երեք տարի առաջ հազարավոր կանանց թույլատրվել էր ներկա գտնվել 2019 թվականին կայանալիք Աշխարհի գավաթի ընտրական փուլի Իրան-Կամբոջա խաղին՝ իրավապաշտպան կազմակերպությունների և սպորտի համաշխարհային ղեկավար մարմնի՝ ՖԻՖԱ-ի ճնշումից հետո:

Այդ տարի ՖԻՖԱ-ն ավելի ու ավելի մեծ ճնշման էր ենթարկվել՝ ստիպելու Իրանին չեղյալ համարել կանանց մուտքի արգելքը սպորտային մարզադաշտեր, մասնավորապես Սահար Խոդայարիի՝ կին երկրպագուի մահից հետո, ով ինքնահրկիզվել էր Թեհրանի ֆուտբոլային մարզադաշտ մտնելու արգելքից հետո: .

Իր սիրելի իրանական ֆուտբոլային թիմի՝ «Էսթեղլալի» գույներով սոցցանցերում «Կապույտ աղջիկ» կոչված Խոդայարիին մեղադրանք է առաջադրվել «բացահայտ մեղք գործելու» մեջ՝ «հանրության մեջ առանց հիջաբի հայտնվելու» մեջ, երբ նա 2019 – ի մարտին փորձել է «որպես տղամարդ հագնված »մտնել մարզադաշտ։

Կանայք վանկարկել են «Կապույտ աղջիկ»՝ հարգանքի տուրք Խոդայարիի մահվանից տարիներ անց:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն