Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում անցկացրել են դաս-պարապմունքներ՝ ուսուցանելով ճանապարհային երթևեկության կանոնների մասին հստակ գիտելիքներ:

Ճանապարհային երթևեկության կանոնների իրացման գործընթացում յուրաքանչյուր դպրոցական պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել և հատել ճանապարհը նախատեսված տեղերով՝ պահպանելով անվտանգությունը:

Դպրոցականները մեծ ոգևորությամբ են մասնակցել պարապմունքներին, բարձրացրել մի շարք հարցեր:

Դպրոցականների հետ առաջիկայում նախատեսվում են նաև ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների հանդիպումներ:

Դրան զուգահեռ, հանրապետությունում շարունակվում է «Ուշադրությո՛ւն, երեխաներ են» միջոցառումը: ՃՈ վերակարգերը՝ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում և ծանրաբեռնված խաչմերուկներում:

«Ուշադրությո՛ւն, երեխաներ են» տասնօրյա միջոցառման նպատակն է պահպանել հասարակական կարգն ու ապահովել անվտանգ երթևեկությունը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն