Երեկ ՄԱԿ ԱԽ-ում. Ամրագրվեց, որ հայ-ադրբեջանական/արցախյան կոնֆլիկտը ներպետական կոնֆլիկտ չէ, ինչը հետապնդում է Բաքուն, որպեսզի ինքը միայնակ լուծի, ռեգիոնալ չէ, ինչը Ռուսաստանի ու Թուրքիայի մոտեցումն է, որպեսզի միայն իրենք ներգրավված լինեն, այլ միջազգային է, հետեւաբար պետք է միջազգային լուծում լինի։ Կոնֆլիկտի միջազգայնացման վառ վկայությունը դարձավ ՄԱԿ զեկուցողի ինստիտուտի ներմուծումը, սա նշանակում է, որ ևս մեկ կարեւոր գործիք է ներմուծվել և աշխարհն այլես իրավիճակի մասին զեկուցվելու է այդ խողովակով, ոչ թե Վաշինգթոնը, Փարիզը զանգելու են Մոսկվա, կամ այլ բան։ ՄԱԿ-ում գրեթե լոգիտիմացվեց Բրյուսելյան հարթակը որպես հայ-ադրբեջանական նորմալացման ֆորմատ։ Թեպետ Մինսկի խումբը չշեշտվեց, բայց նաեւ հասկացվեց, որ այդ միջազգային մանդատը կա։ Այլ բան է, որ այն աշխատելու է ոչ նախկին, ավանդական ռեժիմով, ինչը տեսնում ենք։ Անգլո-սաքսոնական առանցքը երկրների դիրքորոշումները անհամեմատ այլ էին. մեկը պահանջում էր Ադրբեջանին ետ քաշել իր զինված ուժերը, մյուսը Ադրբեջանին ասում էր ագրեսոր, բոլորով դեղին քարտ էին ցույց տալիս, որ ինքնիշխանություն ու տարածքային ամբողջականության խախտելը թանկ կարժենա։ Առանց ԱՄՆ-ի այս դերաբաժանումը չէր լինի։ Ֆրանսիան կեցցե և որպես նախագահող, և որպես բարեկամ երկիր։ Հիասթափեցնող է Չինաստանը։ Թեպետ նրա ու Ադրբեջանի մերձեցումն ինքնին անգլո-սաքսոնական առանցքին գրգռող լրացուցիչ տարր էր։ Ռուսաստանի մասին երկար կարելի է խոսել. ասում էր, որ թողեք թող երկաթգիծ, ճանապարհ կառուցվի Սյունիքի "օբլաստում", բոլորդ կշահեք, մենակ լիքը բան ենք անում ռեգիոնալ մակարդակում, եւ եթե դուք խառնվեք աշխարհաքաղաքականության, կխանգարեք... Իհարկե մեր անվտանգության հիմնական մակարդակը ազգայինն է' ուժեղ պետական ինստիտուտներն, դիմակայուն հասարակությունն ու մեր բանակը, որը պետք է կառուցվի, սպառազինվի օր ու գիշեր, այդուհանդերձ մեր ամբողջական անվտանգությունը մոզայիկայի սկզբունքով է հավաքվելու. կտոր-կտոր։ Ու ամբողջական նկար մեջ այս բոլոր դետալները կարեւոր են լինելու։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն