Էս քանի օրվա ընթացքում մարդիկ ինձ անընդհատ նույն հարցն են տալիս՝ «լավ, ռուսները ո՞նց կարային սենց հիմարություն անեին»
Էս քանի օրվա ընթացքում մարդիկ ինձ անընդհատ նույն հարցն են տալիս՝ «լավ, ռուսները ո՞նց կարային սենց հիմարություն անեին»: Եթե պատերազմից հետո Օնիկ Գասպարյանի ու Ռոբերտ Քոչարյանի «կինոները» մարդկանց հուշում էին, որ այս ամենում ինչ-որ բան էն չի, ապա վերջին ադրբեջանական հարձակումից հետո ու ռուսական պետական և քարոզչական մարմինների քայլերի ֆոնին մարդիկ հասկացան, որ այս ամենը եղել է Մոսկվայի սցենարը: Սակայն, քանի որ Մոսկվան ամեն դեպքում 17 մլն ք.մ. տարածք զբաղեցնող միջուկային գերտերություն է, մարդիկ փորձում են հասկանան` ո՞նց կարար ՌԴ-ն մշակեր պլան, որի արդյունքում նա կկորցներ ամեն ինչ..., ու քանի որ այդ միտքը շատ անիրատեսական է թվում, մարդիկ սկսում են ինչ-որ խորը, երբեմն` դավադրապաշտական բացատրություններ ման գալ, մինչդեռ ամեն ինչ բավականին պարզ է ու օրինաչափ:
Օրինակ գազը: Պատերազմը դեռ չսկսած` Մոսկվան սկսեց գազային հոսքերը պարբերաբար փակել «վերանորոգման», ինչը Եվրոպական շուկայում կտրուկ տատանումների բերեց: Ըստ ռուս պաշտոնյաների` սա պետք է ստիպեր եվրոպացի քաղաքական գործիչներին չսատարել Ուկրաինային, որպեսզի իրենց իսկ ընտրողները թանկ գազի պատճառով չբողոքեն: Եթե 2020-ի աշնանը Եվրոպայում գազն արժեր $150 հազ.խ.մ.-ի համար, ապա 2021-ի աշնանը` այն արդեն $1500 էր, իսկ 2022 աշնանը` հասան $3000-ի: Այս ընթացքում ռուսական գազային բուրգի պարագլուխներից մեկը՝ Դմիտրիյ Մեդվեդևը, սկսում է կանխատեսել, որ գազի գինը կհասնի $5000-ի, ինչին զուգահեռ թանկացումների դեմ բողոքի ակցիաներ են սկսում Եվրոպական մի շարք երկրներում: Միակ իրական զանգվածային ցույցը տեղի է ունենում Չեխիայում, որտեղ ռուսական կապիտալն իրոք ահռելի տեղեկատվական ցանց ունի: Մնացած տեղերում ցույցերը մնում են աննշան:
Մեկ էլ հոպ... Եվրոպական գազավիկները զեկույց են հրապարակում, ըստ որի իրենց գազային պահեստները 85%-ով լցված են, ինչը լրիվ բավարար է հանգիստ ապահովել Եվրոպայի գազը, եթե ձմռանը ֆորսմաժորային ցուրտ չլինի: Բնական է` գազի գինը միանգամից սկսում է ընկնել, իսկ ներդրումային բանկերը կանխատեսում են, որ այն ձմռանը կընկնի մոտ 70%-ով: Նույն ժամանակահատվածում լրահոսում հայտնվեց Ֆինլյանդիայի սահմանին գտնվող Գազպրոմի գործարանի մի պատկեր, որտեղ գազի ավելցուկը պարզապես այրում էին: Շուրջօրյա այրվող կրակը երևում է կիլոմետրերից, ու օրական մոտ 10 միլիոն դոլարի գազ է այրում, քանի որ չի գտնում սպառման շուկա, որը հենց Գազպրոմն էլ փակել է, և սա նամանատիպ բազմաթիվ գործարաններից ընդամենը մեկն է: Ընդհանուր առմամբ այս հանճարեղ ռազմավարության արդյունքում ռուսական բյուջեն 2022-ի առաջին կիսամյակում ահագին փող աշխատեց, իսկ, արդեն հուլիսից սկսած, սկսեց եկամուտների կտրուկ անկումը: Նավթագազային եկամուտներն ընկան 25%-ով, ինչն ահռելի թիվ է: Ու հիմա Ռուսաստանը ստիպված է աշխարհի բոլոր անկյուններում սպառման շուկա ման գալ, որպեսզի, թեկուզ ինքնարժեքից էժան, ծախի անիմաստ վառվող իր գազն ու նավթը: Բանը հասավ նրան, որ Ռուսաստանը սկսեց նույնիսկ Իրանին գազ վաճառել: Այսինք աշխարհի ամենամեծ գազային պաշարներ ունեցող Իրանին նենց էժան գնով են գազը տալիս, որ Իրանի համար դա ավելի ձեռնտու է, քան սեփական գազն արդյունահանել: Ընդ որում, գրեթե անվճար գնված գազի 40%-ը Իրանը վերավաճառելու է, ըստ ամենայնի նույն Եվրոպացիքին: Այսինքն, Գազպրոմի «փայլուն» ռազմավարության արդյունքում ռուսական բյուջեն ահռելի հարված ստացավ, իսկ Գազպրոմի մրցակիցները գրավեցին Եվրոպական շուկան, մասամբ հենց Գազպրոմի գազով:
Նույն սխեման աշխատեց Ուկրաինայի վրա հարձակվելիս: Պատասխանատու անձինք զեկուցել են շեֆին, որ տարիներ շարունակ Ուկրաինայում միլիարդավոր դոլարներ է ծախսվել հինգերորդ շարասյուն կառուցելու համար, և որ ներխուժման դեպքում բնակչությունն այդ շարասյան ազդեցության տակ կսատարի Մոսկվային, ու հարցը 3 օրում փակ կլինի: Եվ այստեղ, ինչպես և նազվթագազային «հարձակման» ժամանակ, արևմուտքը ամեն կերպ ստիպում էր Կրեմլին հավատալ, որ այդ հաշվարկները ստույգ են: Ավելին, արևմուտքն ամեն կերպ սադրում էր Պուտինին, որ նա գնա այդ քայլին: Զորքը մտավ ու հագավ: Պարզվեց` հիշյալ միլիարդները, ինչպես միշտ, թալանվել էին: Զեկոցուղների զեկույցները իրականության հետ կապ չունեին` ոչ ներուկրաինական իրավիճակի առումով, ոչ էլ` ռուսական բանակի կարողությունների: Քարոզիչները ստիպված սկսեցին պնդել, որ ռուսական բանակի տապալումներն իրականում «տակտիկական նահանջներ» են, ու որ ամեն ինչ գնում է ըստ պլանի, մինչև բանը հասավ նրան, որ Ռուսաստանը զորակոչ հայտարարեց, որովհետև արդեն սեփական սահմանները չի կարում պահել: Ընդ որում, քանի որ ռուսները առանձնապես կռվելու ցանկություն չունեն, որոշում կայացրեցին զորակոչվող խոպանչիներին տեղում ՌԴ քաղաքացիություն տալ:
Մեզ մոտ տեղի ունեցածն ամբողջովին այս տրամաբանության մեջ է: Լավրովը զեկուցել է շեֆին, որ ամեն ինչ պատրաստ է ու հաշված: Թուրքերին առնում են` էժան գազով, ատոմակայանով, մետաղաձուլարաններով ու զենք մատակարարելով: Ադրբեջանին տալիս են Արցախը: Տալուն պես խոդի ա ընկնում Քոչարյանը, որ Փաշինյանին չհանեն մինչև ամեն ինչ չստորագրի, ու Իրանը Եվրոպայից հավիտյանս կտրող միջանցքը չտա: Վրաստանին գցում են բլոկադայի մեջ ու ստիպում, որ դուրս գա ամերիկյան գոտուց: Այս ամենի դիմաց թուրքերը Մոսկվային օգնում են վերահսկողության տակ պահել թյուրքական Կենտրոնական Ասիան: Ու, ինչպես և վերոհիշյալ երկու դեպքերում էր, արևմուտքն էլ, թուրքերն էլ ամեն ինչ արեցին, որ Լավրովին ու յուր շեֆին թվա, թե դա իրատեսական է: Մեկ էլ հոպ... Փաշինյանը հելնում, ասում է, որ միջանցք չի տալու, Էրդողանը հելնում ասում է, որ Ադրբեջանի օպերացիան ավարտված է, Ղրղզստանը հագնում է Տաջիկիստանի հետ, իսկ Մոսկվայում զորահավաք հայտարարելուց հետո Ղազախստանը, Ուզբեկիստանն ու Ղրղզստանը հայտարարում են, որ Ուկրաինայում կռվելու համար կդատեն իրենց քաղաքացիներին:
Բոլոր հիշյալ դեպքերում տապալումն ունի մեկ պատճառ` դա ուղղահայաց կառավարումն է: Երբ դու չես կարողանում այլընտրանքային կարծիքների մեջ հավասարակշռություն պահել ու լեզու գտնել մարդկանց հետ, սկսում ես քեզ շրջապատել կատարողներով, որոնց մոտ որպես մոտիվացիա հանդիսանում է ոչ թե սեփական կարծիքը, այլ սեփական ագահությունը: Միլլերին պետք էր միլիարդավոր դոլարների լափը շարունակել, նա այդ հնարավորությունը պահպանելու համար Պուտինին ասել է այն, ինչը Պուտինը ուզում էր լսել: Նույնն արել են Լավրովը, Սուրկովը, Շոյգուն և մնացածը` ընդհուպ մինչև վերջին հայազգի չաթլախ քարոզիչ: Իրենք բոլորն ասել ու ասում են այն, ինչն իրենց կարծիքով իրենց թույլ կտա ընդհանուր ամանից մի փոքր լափ սղցնել, տանել: Իրենք չեն փորձում հասկանալ, որն ա իրականությունը, որն ա ճիշտը: Իրենց ճիշտը շեֆի քամագում տեղավորվելն է: Իսկ նրանք, ովքեր վաղուց տեղավորվել էին ու ահագին մարդու վնաս տվել, սարսափում են այդ քամագը կորցնելու մտքից, հետևաբար խիստ դրական են արձագանքում 3րդ համաշխարհայինի մասին հիմար թեզերին: Իրենց թվում է, որ 3րդ համաշխարհայինի դեպքում նրանք պատասխանատվությունից մի կերպ կպլստան: Բնական է, որ ավելի լավ է մի 200 միլիոն մարդ զոհվի, քան մի 2000 հոգի գա, քեզ քո դղյակի մեջ բռնաբարի: Նույն տրամաբանության Երևանում բազմաթիվ «հայեր» շատ դժվար էին թաքցնում իրենց հրճվանքն Ադրբեջանի ՊԱՆԾԱԼԻ հարձակման առթիվ, իրենց համար շատ ավելի լավ է, որ ևս մի քանի տասնյակ հազար հայ զոհվի, քան այն, ինչ տեղի կունենա հենց իրենց հետ եթե հանկարծ ռուսական պլանը տապալվի:
Իսկ արևմուտքը հաղթում է մի պարզ պատճառով: Բանը նրանում է, որ այնտեղ մարդիկ նույնիսկ չգիտեն` իրական շեֆն ով ա: Ո՞վ գիտի` ով ա ԱՄՆ-ի դեռ գործող նախագահ Թրամփին սոցցանցերում արգելափակվելու որոշումը կայացրել, ո՞վ ա Կոկա-կոլան ու Մակդոնալդսը հանել ՌԴ-ից: Կարող եք դուք արդյո՞ք որոշում կայացնողի անունն ասել: Հավատացեք` Թրամփն էլ չի կարող, չգիտեն իրենք` ում քամագն է պետք մտնել: Ընդ որում, դա չգիտեն նույնիսկ արևմուտքի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները: Այնտեղ աճում ա նա, ով, սեփական քամագը ճղելով, աշխատում է ու, հաճախ չիմանալով, թե ի նպաստ ինչի ա նա չարչարվում: Ընդ որում ստացվում է, որ հենց Պուտինը նման մարդկանցից մեկն էր, 23 տարի աշխատեց, որ վերջապես կայանա միաբևեռ աշխարհը ու շատ հնարավեր է, որ նա այդ մասին գաղափար չուներ, իրեն երևի թվում էր, որ նա երկիր է կառուցում: Հիմա Պուտինն ուզի էլ չի կարա Լավրովին հանի, ոչ էլ Շոյգույին կարա, ոչ էլ` Միլլերին, իսկ օրինակ` Բորիս Ջոնսոնին այնպես հանին, ռադ արին, կարծես միջնակարգ դպրոցի մանկապիղծ դասատու էր, ոչ թե, որևէ օրենք չխախտած, միջուկային գերտերության վարչապետ: Ու հանողը թագուհին չէր...
Հ.Գ. իմիջայլոց, բոլոր նրանք, ովքեր ազնիվ, ասել է թե` անշահախնդիր մղումներից ելնելով, ռուսական գիծն էին քարոզում, որպեսզի փրկեն հայրենիքը, նույնպես փաստացի փորձում էին Մոսկվայի քամագում տեղավորվել: Եվ անշուշտ այդ ցուցակում ես առաջիններից էի: Ինձ ոչ փող էր պետք, ոչ ստատուս, ոչ այլ որևէ բան բացի Արցախի անձեռնմխելիությունից, ու 2020-ին Մոսկվան դա դեռ կարող էր ապահովել: Ես պատրաստ էի հանդուրժել հասարակության տոտալ այլասերումը, բիզնեսմեն-գեներալներին, գողա-բօզա-քաղաքական գործիչներին, վերից վար հիվանդ հասարակությանը, ու նույնիսկ պաշտպանել այդ ամենը, էնքան որ ռուսները մեզ չծախեին, էնքան որ էն հողը, որի համար իմ նախնիները արյուն են թափել, չպղծվի, որ չստացվի, որ ավագ սերունդս կյանք է տվել պահելու համար, իսկ ես հանձնել եմ, չհասկանալով, որ այդ հողը վաղուց պղծված էր, ու պղծված էր հենց մեր հանդուրժողականությամբ առ հիշյալ արատավոր երևույթներ: