Մեկը կա՞, որ Քոչարյանի հաջորդ ասուլիսին հարցնի` այ հերոս ջան, ո՞նց ստացվեց, որ Բաքու-Թբիլիս-Ջեհյան նավթամուղը կառուցելիս կառուցողի գլխավոր պատասխանատու Թորոյան Գևորգին նշանակել էիր...
Աստղերը հուշում են, որ այս օրը ֆեսբյուքահայությունը նվիրելու է ՏԻՄ ընտրությունների արդյունքների մեկնաբանմանը, որը միտված կլինի, ինչպես և բոլոր մնացած դեպքերում, գերարժեվորել «միտք» արտահայտողի անձն ու թաքցնել համատարած բարոյազրկումը: Իշխանության ներկայացուցիչները կպնդեն, որ այն փաստը, որ բազմաթիվ համայնքներում նրանք պարտվել են, վկայում է երկրում ծաղկող դեմոկրատիայի մասին: Ընդդիմադիրները նորից կկիսվեն` հիմարություններ խոսացող երկու մասի: Մի մասը կպնդի, որ Փաշինյանի օրոք ընտրությունների մասնակցելը իմաստ չունի ու կշարունակի 2 ամիսը մեկ Մոսկվայի հրահանգով հայրենիքը փրկել` Երևանի փողոցներում զբոսնելով: Մյուս մասը կպնդի, որ արդյունքներն օրինաչափ են, քանի որ ընդդիմությունն արդյունավետ չի աշխատում ու, ինչպես միշտ, կհրաժարվի պատասխանել, թե ինչպես ստացվեց, որ Փաշինյանը մինչ օրս իշխանության է, եթե ոչ ընդդիմության գերարդյունավետ ջանքերի շնորհիվ:
Իրականում իհարկե ամեն ինչ օրինաչափ է, թե էս արձագանքները և թե բուն արդյունքները: ՏԻՄ-ում ժողովուրդը ընտրում է նրան, ով իրենց պետք է: Խոսքը ոչ թե համայնքի համար ամենաարդյունավետ կառավարիչ ընտրելու մասին է, այլ անհատապես, յուրաքանչյուր ընտրողի համար ամենապետքական մարդ ընտրելու մասին է: Որ թեկնածուն հավաքում է ամենաշատ մարդկանց քանակը, ում նա անհատապես պետք է, նա էլ կրում է: Էդ «պետքը» տարբեր ձևով է արտահայտվում: Մեկին վաղը մյուս օր մի տեղեկանք է պետք լինելու համայնքապետարանից, նա ուզում է էդ հարցը մի զանգով լուծել: Մյուսը ջրի խնդիր ունի լուծելու իր հողամասում, երրորդն էլ պարզապես իր բարեկամին է ընտրում, մարդ ես, մի օր պետք կգա: Սենց ա լինում, որ Իշխանասարում ՔՊ-ն հաղթում է: Ու գրեթե ոչ մեկ իրավունք չունի Իշխանասարցիքին ինչ-որ բանում մեղադրի:
Երբ որ Փարուխը հանձնվում էր,իրան մեջտեղից ճղող ո՞ր մի հայրենասեր ակտիվիստը կամ լրագրողը փորձեց պարզել, թե ո՞վ, ո՞նց ու ինչու՞ է այն հանձնում: Գրեթե ոչ մեկ: Պատճառն էլ է պարզ՝ տենց էր պետք: Մարդկանց պետք էր չիմանալ, թե ով է հանձնել Փարուխը և իրենք զուտ նեղանձնական դրդապատճառներով ընտրել են չիմանալ դա: Որ մի բարոյախրատական լեկցիաներ կարդացող «ընդդիմադիրը» փորձեց ճշտել` արդյոք ճիշտ է, որ վերջին բախումներից առաջ ՖՍԲ-ն պաշտոնական նամակով պահանջել է հայկական կողմից Նռնաձորով միջանցք ազատել դեպի Նախիջևան: Չկա պահանջ, չկա հարցում կառավարությանը: Որևէ «ընդդիմադիր» պատգամավոր չօգտվեց իր իրավունքից այս հարցը կառավարությունից ճշտել: Պատճառն էլ նույնն է՝ իրենց տենց է պետք: Հո իրենց կերակրող ձեռքը չեն կծելու:
Միջին վիճակագրական համայնքում միջին վիճակագրական քաղաքացին ընտրում է իր թեկնածուին, որպեսզի հետո կարենա համայնքի հաշվին սեփական անձնական խնդիրները լուծի, ոչ թե իր հաշվին համայնքի խնդիրները լուծի: Ու սա քննադատողները նույն բանն են անում: Նույն կերպ իրենց երկիրը ծախում են «ընդդիմադիրներ», իրենց սպասարկող լրագրողները, ակտիվիստները և այլն: Ասեմ ավելին` այս ավանդույթը հենց վերևից է իջել ժողովրդի ստորին շերտերի առօրյայի մեջ: Բոլորը հասկացել են դեմոկրատիայի իմաստը՝ դա սեփական երկիրը ծախելուց պատասխանատվությունից խուսափելու ձև է:
Մեկը կա՞, որ Քոչարյանի հաջորդ ասուլիսին հարցնի` այ հերոս ջան, ո՞նց ստացվեց, որ Բաքու-Թբիլիս-Ջեհյան նավթամուղը կառուցելիս կառուցողի գլխավոր պատասխանատու Թորոյան Գևորգին նշանակել էիր Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրենների խորհուրդ... Ո՞նց էլի...