Հայաստանի հարավում 25-40 հազար տարի առաջ 43 տեսակի բույս է մշակվել. հետազոտություն
Համաձայն Զենկենբերգի գիտահետազոտական ինստիտուտի և բնության պատմության թանգարանի հրապարակած հայտարարության՝ 25-40 հազար տարի առաջ վերին պալեոլիթի դարաշրջանի մարդիկ Հայաստանի հարավում գտնվող քարանձավում մշակել են առնվազն 43 տեսակի բույս, գրում է archaeology.org-ը:
Տյուբինգենի համալսարանից Էնդրյու Կանդելը նշել է, որ հետազոտողների միջազգային խումբը բուսական ԴՆԹ-ն ստացել է քարանձավային նստվածքներից:
Զենկենբերգի հետազոտական ինստիտուտից Անգելա Բրուխի խոսքով՝ արդեն հայտնի են աճեցված բոլոր բույսերը, բացառությամբ 5-ի: Դրանք օգտագործվել են որպես դեղամիջոց, սնունդ, մոծակներին վանող միջոց, ներկանյութ և մանրաթելի հումք՝ կարելու կամ թելեր պատրաստելու համար: Քարանձավում հայտնաբերվել են նաև կենդանիների ոսկորներից պատրաստված ասեղներ: