Սենոր Հասրաթյանը գրում է.

«...Ադրբեջանական կողմը դեռեւս համապատասխան թույլտվություն չի տալիս, որ մեր ստորաբաժանումները մտնեն եւ որոնեն դիերի գտնվելու վայրերը»,- երեկ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ապա պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «կա՞ն դիեր, որոնք տեսանելի են հայկական կողմից, սակայն դրանք նույնպես դուրս բերել չեն թողնում»,  հավելեց հետևյալը. «Փաստը կա, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք մեկ դիակ դիտարկվող, ԱԹՍ-ով դիտարկել ենք: Դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում»:

Կարող էի նաև չանդրադառնալ այս թեմային, բայց քանի որ ԳՇ պետ Էդ. Ասրյանը իր զինվորական ծառայությունը սկսել է Արցախի պաշտպանության բանակում և հասել պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնին, պիտի որ լավ հիշի, թե ժամանակին նման դեպքերում ինչպես էր վարվում բանակի հրամանատարությունը: Իսկ, եթե չի հիշում, ապա հիշեցնեմ բազմաթիվ նման դեպքերից միայն մեկը, որը տեղի ունեցավ 2014թ. նոյեմբերի 12-ին, երբ ադրբեջանա-արցախյան հակամարտ զորքերի շփման գծի օդային տարածքում հակառակորդի կողմից խոցվեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ՄԻ–24 ուղղաթիռը: Միջդիրքային տարածքում ընկած ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող հետագա քայլերն իրականացնելու համար Արցախի զինված ուժերի հրամանատարությունը մշակեց հատուկ նշանակության գործողության պլան և կատարվածից ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 19-ին դեպքի վայրից տարհանեց օդաչուներից մեկի դին, երկուսի մասունքները և ուղղաթիռի որոշ մասեր: Հատուկ նշանակության գործողության ժամանակ շարքից հանվեց թշնամու երկու զինվոր, հայկական կողմը կորուստ չտվեց...

Սա է նախկինների և ներկանների տարբերությունը, և դա ոչ միայն մարտադաշտում, այլև բանակցությունների սեղանի շուրջ...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն