Գնել Սանոսյանը «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ քննարկել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, «Տվել» ԲԸ նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։