Մի բան էլ ասեմ։ Այն ինչ-որ այսօր տեղի էր ունենում Լաչինում, ինձ հիշացրեց 2003-04 թվականները, երբ Վրաստանում իշխանության գալուց հետո Սահակաշվիլին մշտապես զբաղված էր Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուս խաղաղապահներին նվաստացնելով՝ մեկ ձերբակալում էին, մեկ ցեխի մեջ պարկացնում և այդպես շարունակ 5 տարի։ Ռուսական արջը սպասեց 5 տարի, սակայն վերջում այն ինչ տեղի ունեցավ Վրաստանի հետ, շատ տխուր էր վրացիքի համար։ Հիմա ակնհայտ է, որ ադրբեջանիցիները ոգևորվել են, և փաստացի ամեն ինչից զատ զբաղված են ռուս խաղաղապահներին ցածրացնելով, հաշվի առնելով Ուկրիանայում ռուսական կողմի վերջին անհաջողությունները, ու վստահ են, որ Մոսկվան պարտվում է։ Ընդ որում այսօր իրենց բլոգերները բացահայտորեն գրում էլ էին, որ իրենք այս ողջ ժամանակ հրապարակայնորեն աշխատել են Ուկրաինայի օգտին, քանի որ ռուսները անհաջողության արդյունքում իրենց մոտ եկավ այս օրը, երբ իրենք գնացին Լաչինի փակմանը։ Հիմա այս իրավիճակում հայությունը շատ տարբերակներ չունի՝ կամ պետք ա վերջնական ձեռք քաշի Արցախից, ինչը որևէ առումով չի երաշխավորում, որ անգամ այդ պարագայում ադրբեջանցիները ձեռ կքաշեն Հայաստանից, կամ էլ թե ատամները կռճտացնելով և ամենօրյա ռեժիմով դիմակայելով տարատեսակ սադրանքներին ու հարձակումներին, փորձի վերականգնվել։ Իհարկե, այս իշխանությունները ոչինչ չեն անում պետության վերականգման ուղղությամբ, սակայն մենք էլ ուրիշ այլ ճանապարհներ չունենք․․․

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն