Արցախում իրավիճակը մոտենում է հանգուցալուծման, և Նոր Հայաստանի ժողվարչապետի ու ողջ լակոտակրատիայի գլխին նոր փորձանք է հասունանում Ռուսաստանի կողմից, ինչպես նաև նրանց վերադաս՝ անգլոսաքսոնա-թուրքական կենտրոնի: Ըստ ամենայնի, Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ճանաչել Արցախի անկախությունը: Այս վարկածի օգտին, բացի օպերատիվ տվյալներից, վկայում են մի քանի կարևոր հանգամանքներ:

Առաջին. թուրքերի կողմից կազմակերպված շրջափակումը, ըստ էության, ուղղված է ռուս խաղաղապահների, այլ ոչ թե Արցախի բնակչության դեմ, թեպետ տուժողն ու սովի, այն է՝ հումանիտար աղետի եզրին հայտնվածը հենց Արցախի ժողովուրդն է: Այսօրինակ իրավիճակի ստեղծումը չի կարող էժան նստել Ալիև էֆենդու վրա, և Պուտինի հանդուրժողականությունը վերջին ամսվա ընթացքում շատ  մոտ է սպառման: Սպառւմը խաղաղ կլինի, ոչ մի բռնություն, սակայն Ադրբեջանը կզրկվի դե յուրե տարածքներից: Հետո կմտածի Էրդողան էֆենդու հետ, թե ինչ անի՝ երկրորդ ճակատ, մեկ այլ կապիկություն և այլն:

Եկրորդ. Արցախում այսօր իշխանությունը պատկանում է Ռուբեն Վարդանյանին, հարությունյան արայիկ-մարայիկ ֆուկ են արվել, և ցավալին այն է, որ փաշինյան նիկոլն այլևս լծակ չունի հարությունյան արայիկ-մարայիկի վրա, քանզի սույն անձնավորությունը պարզապես չունի գեթ մեկ իշխանական ռեսուրս: Վարդանյանին Արցախ գործուղելը ցույց տվեց, թե ով է այսօր իրականում Արցախի տերը, և այդ ցավալի իրողությունը սրտի խոր ցավով ընդունեց նաև Ալիև էֆենդին, փաշինյան նիկոլից զատ: Քանզի մի բան է Արցախ խլել հարազատ գործընկերոջից, որի հետ կապված ես նույն աշխարհաքաղաքական կենտրոնում ծառայելով, մեկ այլ բան է՝ Արցախ խլել Պուտինից, այսինքն՝ այդ աշխարհաքաղաքական կենտրոնի թշնամուց: 

Վերջապես, ո՞վ է Ռուբեն Վարդանյանը: Նախ, հակիրճ ասեմ, որ նրա կապը Պուտինի հետ պրն Չեմեզովի՝  «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրենի հետ է, իսկ Չեմեզովը Պուտինի ամենամոտ ընկերներից է, դեռ սովետական տարիներին Գերմանիայում աշխատած ժամանակներից: Նշանակում է՝ Վարդանյանը պատահական կամ իր կամքով չի հայտնվել Արցախում: Երկրորդ՝ Վարդանյանին չեն ուղարկել Արցախ եռակողմ հայտարարությունների կատարման կամ Արցախը Ադրբեջանին վերադարձնելու համար, երրորդ՝ այս ամենի միակ տրամաբանական հանգուցալուծումը կլինի միայն Արցախի ճանաչումը, ինչի համար Ալիև էֆենդին գրեթե ջանք չի խնայում: Կարելի է, չէ՞, ի վերջո, մի ազգաբնակչության անկախություն ճանաչել իր հողակտորի վրա, եթե այդ ճանաչումը կփրկի տվյալ ազգաբնակչությանը սովից: Իհարկե, կարելի է: Եվ հենց այդ ուղղությամբ էլ գործում են Մոսկվայում՝ բազմատաղանդ Ալիև էֆենդու օգնությամբ:

Դե, հիմա պատկերացրեք, թե ինչ սուգ ու ողբ կընկնի մեր գրանտակերների ու գործակալների տներում, ինչպիսի դեմքեր կբացահայտվեն: Պատկերացրեք, թե ինչ ախմախ վիճակում կհայտնվի հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, ինչ աննախանձելի երկընտրանքի առջև նրանք կհայտնվեն: Քանզի դժվար կլինի դատապարել հայերի փրկությունը Արցախում, էլ ավելի բարդ կլինի պահանջել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում: 

Ինչևէ, սարսափելի հետաքրքիր ժամանակներ են մեզ սպասում, համբերությամբ լցվենք բոլորս, թեպետ հայրենի լակոտակրատիային դա այլևս չի օգնի, քանզի ահավոր մեծ ու ողբալի աղետ է նրանց գլխին գալու: Ամեն…


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն