Ավելի շատ գումար է անհրաժեշտ ԵՄ երկարաժամկետ ֆինանսական ծրագրում առկա բացերը փակելու համար, որոնք առաջացել են անկանխատեսելի ճգնաժամերից, ինչպիսիք են համաճարակը, գնաճը և ռուսական պատերազմը:

Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելու հետ կապված Եվրամիության գանձարանից արտահոսք է տեղի ունեցել, գրում է euronews-ը։ Ղեկավարությունը անդամ երկրներին խնդրում է տասնյակ միլիարդավոր գումարներ հատկացնել առաջիկա չորս տարիներին ԵՄ բյուջեն համալրելու համար: Լրացուցիչ գումարներ են անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական բացերը փակելու համար, որոնք առաջացել են անկանխատեսելի ճգնաժամերի՝ համաճարակի, գնաճի և ռուսական պատերազմի հետևանքով։

Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Եվրոպական բյուջեի հանձնակատար Յոհաննես Հանն ասել է, որ որոշում է կայացրել կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո.

«Իմ ուղերձը վարչապետներին և ֆինանսների նախարարներին հստակ էր. եթե մենք ցանկանում ենք լինել լուրջ քաղաքական և տնտեսական խաղացող համաշխարհային մակարդակով, մեզ ավելի շատ ռեսուրսներ են պետք»:

Բրյուսելի համար Կիևն է փողի հիմնական արտաքին ստացողը։ Եվրահանձնաժողովը ցանկանում է մինչև 2027 թվականն օգնել հավասարակշռել պատերազմից տուժած Ուկրաինայի բյուջեն, ինչպես նաև սկսել այն վերականգնելու ջանքերը:

Հավելյալ 15 մլրդ եվրո կհատկացվի միգրացիոն և հարևանության քաղաքականության համար։

Այնուամենայնիվ, նույնիսկ մինչև բյուջետային մտադրությունների մասին պաշտոնական հայտարարություն անելը, Եվրահանձնաժողովը բախվել է բուռն հակազդեցության այնպիսի հարուստ երկրների կողմից, ինչպիսիք են Գերմանիան և Նիդեռլանդները, որոնք չեն ցանկանում ավելի շատ վճարել:

Պորտուգալիայից սոցիալիստ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարգարիդա Մարկեսն ակնկալում է բյուջեի բուռն սակարկություն Եվրախորհրդարանի և խորհրդի միջև.

«Սրանք բանակցություններ են։ Մեզ թարմ փող է պետք, քանի որ նոր նախաձեռնություններ են առաջ քաշվել։ Մեզ բոլորսիս մարտահրավեր է նետված: Այնպես որ, մենք պետք է բանակցենք»:

Եվրահանձնաժողովը հույս ունի համաձայնության գալ օրենսդիրների և անդամ երկրների հետ մինչև նոյեմբերի կեսերը:

«Սա բավականին լավատեսական գնահատական ​​է, հաշվի առնելով, որ երկարաժամկետ բյուջեի փոփոխությունները սովորաբար տարիներ են պահանջում: Բացի այդ, լիովին պարզ չէ, թե այս դժվարին ժամանակներում որտեղից կարելի է գտնել պակասող գումարը»,- գրում է euronews-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն