Տևական ժամանակ պատմական փնտրտուքների մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր իր համար նոր «պատմական թիրախ» է նախանշել՝ այս անգամ թիրախավորելով Ստալինին։ Նա Ստալինին մեղադրեց այսօր հայաստանյան իրականության մեջ գոյություն ունեցող արժեքաբանական հենքին և գաղափարաբանական մոտեցումների մեջ՝ նշելով, որ «նրա կողմից ափլուդ արված նարատիվներով ենք մենք առաջնորդվում»։ Փաշինյանի պնդմամբ՝ ՀՀ-ում գոյություն ունեցող հայրենասիրության «հայրը» Իոսիֆ Վիսարյոնովիչն է և նրա կողմից ներկայացված պատմական կաղապարները։

Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես պատմական «վերարժևորում», սակայն իրականում այն ունի շատ ավելի վտանգավոր ենթատեքստ․ նման նայիվ մանիպուլյացիայով Փաշինյանը փորձում է ջնջելու հայկական ինքնության պատմական հիմքը և այն ներկայացնելու որպես արհեստական կառուցվածք։

Բայց հարց է առաջանում․ եթե հայկական հայրենասիրությունը «ստալինյան արտադրանք» է, ապա ինչպե՞ս է այն դրսևորվել դարեր առաջ՝ այն ժամանակ, երբ ո՛չ ԽՍՀՄ կար, ո՛չ էլ Ստալին։

Անհերքելի փաստ է այն, որ հայ ժողովրդի ինքնությունն ու հայրենասիրությունը երբեք չեն ձևավորվել մեկ կենտրոնից կամ մեկ իշխանության կողմից։ Դրանք ձևավորվել են՝ դարերով, տարբեր հարթություններում։

Բնականաբանր Փաշինյանը տեղյակ է, որ դեռևս 10-րդ դարում, երբ արդեն վերացել էր հայկական թագավորությունները Նարեկավանքում Գրիգոր Նարեկացին ճգնում էր հայ ինքնության, հայի ոգու կատարելության, աստվածային առաքլության մասին։ Զաքարե Զաքարյանը հավանաբար լրիվ պատահաբար է 1203 թվականին Արդեբիլում լուծել Խրամ եկեղեցու 500-ամյա վրեժը, այդտեղ ընդհանրապես հայրենասիրություն չկար․ Մխիթար Գոշը՝ 13-րդ դարում առաջին անգամ Սահմանադրության մասին աշխատություն էր գնում, խոսում արդարության մասին, այսինքն հայրենասիրությունը դառնում էր պետական մտածելակերպ։ Զավեշտալի է անգամ պատկերցնել, որ Րաֆֆուն ու Պատկանյանին Ստալինն է ուղղորդել խոսել գաղափարախոսության ու ինքնության մասին։ Մի այլ պատմություն է Արցախի մելիքների գործունեությունը, որոնք կարողացել էին այնպես անել, որ անձամբ ռուս կայսրուրհի Աննա Իոանովնան ընդունի իրենց իր առանձնասենյակում։

Այս շարքը ժամերով կարող եմ շարունակել․ ի դեպ Ստալինի մասին։ Հիշո՞ւմ եք, որ տարիներ առաջ նույն Փաշինյանը մի թեզ էր տիրաժավորում, թե իբր Մեծ Հայրենականի առաջին օրերին Ստալինը չի տիրապետել իրավիճակին, ընկճախտի մեջ է եղել, փակված ու շոկի մեջ։ Ճիշտ է՝ ես էլ եմ հիշում․ մարազմն այն է, որ այդ ցնդաբանությանը հավատացողներ եղան ու անգամ ծափ տվեցին։

Իսկ իրականում այս ամենը պետք է զուգադրել և փորձել հասկանալ, թե ինչ է ուզում Փաշինյանը․ նա «ստալինյան կաղապարներին» հակադրում է «բոլթոնյան կաղապարները», որոնցով նա առաջնորդվում է իր իշխանության գալուց ի վեր։ Իսկ Փաշինյանի համար ակնհայտ է, որ առաջնայինը այն կաղապարն է, որտեղ առկա է թուրքական օրակարգն ու նարատիվը, որտեղ չկան սահմաններ, հայրենիք ու ոչ մի հայեցի տար։ Կարճ ասած՝ Փաշինյանը Ստալինին հակադրում է Բոլթոնին, չնայած «ստալինյան մոդելի» պարագայում մենք ունեցանք Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, «Սասունցի Դավիթ» էպոս, իսկ Բոլթոնի պարագայում՝ ամեն ինչ ծխածակույթով է պատված։

Հ․գ․ Փաշինյանի տրամաբանությամբ՝ ԳլավԼիտի պահանջով է, թերևս, որ 1972 թվականին Էդմոնդ Քյոսայանն իր հայտնի «Տղամարդիկ» ֆիլմում՝ ընկեր Սուրենին ներկայացնելու կադրում, հայտնի տորթի ֆոնին ֆլեյտայով հնչեցնել տալիս անզուգական «Դլե Յամանը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ