Ցանկացած մարդու մոտ օբյեկտիվորեն առաջանում են հետևյալ պարզ հարցերը
Գործող վարչապետն այսօր աջուձախ խոստանում էր, որ չարտահանվող ապրանքների փոխարեն փոխհատուցում է տալու։ Պետական համակարգում աշխատացած ցանկացած մարդու մոտ օբյեկտիվորեն առաջանում են հետևյալ պարզ հարցերը․
1․ Ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով են տրամադրվելու այդ փոխհատուցումները։
2․ Ո՞ւմ է տրամադրվելու այդ փոխատուցումը՝ բոլոր սնանկացող միավորների՞ն, բոլոր մթերքների արտահանողների՞ն, որոնց ցանկն օր օրի ավելանում է։ <<Բիբարը, վարդը փչացելա ես դրա փողը կտամ>>-ը,- պետական քաղաքականություն չի։ Կամ ի՞նչ է նշանակում <<Ես էդ փողը կտամ>>,-արտահայտությունը։ Ես՝ ո՞վ, թ՞ե վերադառնում ենք <<Ես եմ պետությունը>> արդեն հայտնի հռետորաբանությանը։
3․ Որտեղի՞ց ես տալու այդ գումարները։ Խոսքն օրեցօր նոր սահմանափակումների ու նոր սանկցիաների մասին է։ Թե՞ էլի պետական պարտքն ավելացվելու է միլարդավոր դոլարներով ու այդ պարտքը էլի մնալու է սերունդների ուսերին։
4․ Կամ բյուջեի ո՞ր տողերն է կրճատվելու, ո՞ր գումարներն են ազատվելու այդ փոխհատուցմանն ուղղելու նպատակով։
Իսկ եթե անկեղծ՝ այս հարցն ունի համակարգային լուծման սուր անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է Հայաստանը հանել ԵԱՏՄ, թե ԵՄ կեղծ թակարդից, ինչն էլ առաջարկում է <<Բարգավաճ Հայաստան>> կուսկացությունն իր <<Առաջարկ Հայաստանին>> ծրագրով։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































