Հայաստանն այժմ էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից՝ հաշվի առնելով դրա էժանությունը: Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Ի դեպ, նրա խոսքով, Հայաստանը կարող է Վրաստանի հետ այս ոլորտում աշխատել նաեւ արտահանման ռեժիմով:

«Բայց ներմուծումը պայմանավորված չէ Հայաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտով, այլ կապված է այն բանի հետ, որ Վրաստանն ավելի շատ էժան էլեկտրաէներգիա ունի, քան մենք ենք արտադրում: Դրա շնորհիվ փետրվարից հունիս մենք ապահովեցինք սակագնի դրական արդյունք՝ 2,6 միլիարդ դրամի չափով»,- ասաց Վարդանյանը:

Ընդ որում՝ նա չնշեց Վրաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն