Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելուն: Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը: Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վերջինս հիշեցրեց, որ առաջինից երկրորդ  ընթերցում բավական քննարկումներ են եղել, ուստի առաջարկում են հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցանկում:

«Այսպիսով, օրենքի վերջնական տարբերակն առաջարկվող հետևյալն է` Ամանորը և ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը»,- ասաց նախարարը:

Հայ առաքելական եկեղեցին առաջարկում էր հունվարի 7-ը ևս ոչ աշխատանքային թողնել: Նախարար Քերոբյանն արձագանքեց` այդ առաջարկները մանրամասն քննարկել են, սակայն հաշվի առնելով այն փիլիսոփայությունը, որը դրվել է օրենքի փոփոխությունում, որոշում է կայացվել նման տարբերակով օրենքը ընդունել:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն